Առանց ԼՂ հարցի լուծման՝ Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի. Էրդողան
Առանց ԼՂ հարցի լուծման՝ Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես հայտնում է Minval.az-ը, երեկ Թուրքիայում տոնել են Երեխաների օրը և այդ օրվան նվիրված կազմակերպվել էր միջոցառում, որի ժամանակ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Փոխանցվում է, որ միջոցառմանը ներկա են գնտվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ելույթ ունենալով` վարչապետը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:
Այդ ժամանակ լրագրողներից մեկը հարց է ուղղել Էրդողանին, որ հնարավո՞ր է արդյոք սահմանների բացվելը նպաստի դիվանագիտական հարաբերություններին Հայաստանի հետ, որին Էրդողանը պատասխանել է. «Առանց ԼՂ հարցի լուծման՝ Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի»:
«Որոշ պայմաններ կան։ Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար հանդիսանում է առաջնահերթ խնդիր։ Առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման՝ մենք կարգավորման չենք գնա, դա անարդար կլինի։ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել է պետք»,- հայտարարել է Էրդողանը: