Ումա Տուրմանը չեղյալ է հայտարարել իր նշանադրությունը
43-ամյա դերասանուհի Ումա Տուրմանը նորից ազատ է: Նա բաժանվել է իր շվեցարիացի մուլտիմիլիոներ փեսացուից՝Արկի Բուսսոնից:
Նրանք նշանվել էին 2008-ին:
Բաժանման պատճառը հեռավորությունն է. Ուման ապրում է Նյու Յորքում իսկ Արկին՝ Լոնդոնում:
Զույգը չի կարողացել հաղթահարել այս խնդիրն ու չեղյալ է հայտարարել նշանադրությունը:
Դերասանուհին արդեն երկրորդ անգամ է նշանադրությունը չեղյալ հայտարարում:
Ումա Տուրմանը և Արկին տարբեր ամուսնություններից երկու երեխա ունեն,գրում է StarsLife-ը: