Ցավի զգացողությունների ընկալման աստիճանների առանձնահատկությունները
Ցավի զգացողությունների ընկալման աստիճանը կախված է ոչ միայն մարդու օրգանիզմի առանձնահատկություններից, այլև օրվա ժամանակից, ժամերից։ Գիտնականները բազմաթիվ փորձերից եկել են այն եզրակացության, որ ցավի ազդեցությունը մաշկի վրա՝ նրա մակերևույթին, ավելի զգալի է առավոտյան 11-12-ը,
իսկ այսպես կոչված ներքին ցավը, օրինակ՝ ատամնացավը, որովայնացավը՝ գիշերվա ժամերին։ Բժիշկները գտնում են, որ ցավի ազդեցությունը ներքին հյուսվածքների վրա նվազագույնի է հասնում ժամը 18-ի կողմերը։ Հենց այդ ժամանակ էլ խորհուրդ է տրվում գնալ բժշկի։