Եթե ինձ ընտրեն, ապա ես կօգտագործեմ իմ բոլոր սահմանադրական լիազորությունները. Էրդողան
«Ես դեռ չեմ որոշել` արդոյք իմ թեկնածությունը կդնեմ նախագահական ընտրություններում, սակայն եթե ինձ ընտրեն, ապա ես կօգտագործեմ իմ բոլոր սահմանադրական լիազորությունները»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է "Hurriyet daily news" թերթը:
Նրա խոսքով՝ նախագահն ավտոմատ կերպով կդառնա իշխանության գործադիր ճյուղի մաս, եթե ընտրվի այդ պաշտոնում` ընտրությունների արդյունքում: