Ժաննա Ֆրիսկեին բուժում են վտանգավոր դեղամիջոցով
Երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն դեռ գտնվում է Լոս Անջելեսում, որտեղ բուժվում է ուղեղի ուռուցքից: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Դեռևս մի քանի շաբաթ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Ժաննային առաջարկել են նոր վակցինա, որը դեռևս չի անցել թեստավորում: Երգչուհու հարազատները նրան ետ էին պահում այդ քայլից, սակայն Ժաննան դիմել է դրան:
Փոխանցվում է, որ դեղամիջոցը օգտագործելուց հետո Ժաննային հաջողվել է 10 կգ նիհարել և նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից, բայց նա շարունակում է բուժումը` տան պայմաններում: