Ադրբեջանի հաքերները կոտրել են razm.info-ն (լուսանկարներ)
Այսօր ադրբեջանի հաքերները կոտրել են razm.info կայքի հայկական տարբերակը, քանի որ razm.info-ն առաջատար ռազմական ուղղվածության կայք է և ռազմական լուրերի հիմնական աղբյուրն է հանդիսանում: Այս հարձակումը նաև կարող է լինել օրեր առաջ իրենց կողմից կատարված դիվերսիայի ժամանակ կրած զոհերի կամ մեր կողմից ադրբեջանական կայքերից մեկի կոտրելու պատասխանը, որի ժամանակ մեր հաքերները տեսանյութ էին տեղադրել, որտեղ հնչում էր հայակական բանակի երգը:
Սակայն պետք է նշել, որ կայքի կոտրումը կարող է կապ ունենալ նաև 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցիների կողմից Մարաղա գյուղի հրկիզման հետ:
1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը։ Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ։ Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար։ Տվյալները հաստատվել են Հելսինկի Ուոչ միջազգային իրավապահ կազմակերպության կողմից։
Մարաղայի կոտորածը ղարաբաղյան կողմից գնահատվում է որպես ցեղասպանություն։