Հայ հաքերները կոտրել են video.day.az կայքը (տեսանյութ)
Հայ հաքերները սովորաբար կոտրում են ադրբեջանական կառավարական կայքերը, այս անգամ հերթը լրատվական դաշտինն է:
Եվ ահա նրանք կոտրել են video.day.az կայքը, որտեղ տեղադրել են տեսանյութ, որը նվիրված է հայ բանակին:
Հիշեցնենք, որ ավել վաղ հայտնել էինք, որ ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողությունը: Նահանջի ճանապարհին՝ պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում՝ հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը՝ սպա) և 6 վիրավոր:
Տեսանյութը՝ այստեղ: