Քաղաքներ, որտեղ նախընտրում են ապրել միլիարդատերերը (լուսանկարներ)
Միջին միլիարդատերի ընդհանուր կարողությունը կազմում է 2.97 մլրդ դոլար և այդպիսի յուրաքանչյուր մարդ ունի չորս մեծ և շքեղ առանձնատներ և 580 մլն դոլարից ավելի բանկային հաշիվներ: Ընդհանուր առմամբ՝ աշխարհի 2170 միլիարդատերերի եկամուտը միասին կազմում է 6.3 տրլն դոլար և այդ ամենը կրկնակի շատ, քան՝ հինգ տարի առաջ կար:
Այսպիսի մարդիկ ունեն նաև իրենց նախապատվությունը, թե որտեղ ապրեն և ճաշակեն հյուրասիրություններ: Եվրոպան այդ ցանկում զբաղեցնում է մեծ մասը, որը բնավ զարմանալի չէ: Աշխարհի միլիարդատերերից 67-ը ապրում են Լոնդոնում: Լոնդոնյան հանրաճանաչությունը թելադրում է, որ պետք ապրել այնպիսի քաղաքում, որը բարենպաստ է բիզնեսի համար:
Բացի այդ, այն թույլ է տալիս մուտք գործել «պլատինե եռանկյունի», որն իրենից ենթադրում է մուտք գործել «միլիարդատերերի ակումբ», որը այստեղ բավականաչափ կարևոր կարգավիճակ է:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը պատրաստ է իր մոտ պահել 25 միլիարդատերերի: Ամենահետաքրքիրն այն է, որ ըստ երևույթին, ամենահարուստ մարդիկ հենց Փարիզն են նախընտրում, չնայած այն հանգամանքին, որ այդտեղ գործում են բարձ հարկեր: Ամենաէժան առանձնատունը նույնիսկ արժե մի կլորիկ գումար:
Միլիարդատերերին անհրաժեշտ է նաև հանգստանալ: Հանգստի համար ամենատարածված ուղիներն են՝ ֆրանսիական Ռիվերան, Թել Ավիվը և Տոսկանան: