Զբոսաշրջիկներին թույլ կտան հետեւել Սիլոամյան կնքավազանի պեղումներին, որտեղ Հիսուսը բժշկել է կույրին
Սիլոամյան կնքավազանը, որը գտնվում է Դավթի քաղաք հնագիտական պարկի տարածքում, շուտով կսկսեն պեղել։ Կնքավազանն այստեղ է հայտնվել մոտ 2700 տարի առաջ։ Ավանդության համաձայն՝ սա այն կնքավազանն է, որտեղ Հիսուսը կուրությունից բուժել իր հայրենակցին։
Իսրայելի հնությունների վարչությունն այս մասին հայտնել է Jerusalem Post թերթի էջերում: Սիլոամյան կնքավազանը այն ժամանակաշրջանում, երբ երկիրը կառավարում էր հրեա թագավոր Եզեկիան, Երուսաղեմի ջրամատակարարման համակարգի մեջ էր մտնում, որտեղ կատարվում էին ոչ միայն հիգիենիկ, այլեւ ծիսական լվացումներ։
Թերթը հայտնում է, որ երկրի հյուրերին հնարավորություն կտրվի դիտել, թե ինչպես են հնագետները «կախարդում» պեղումների վայրում։ Իսկ հետո, երբ աշխատանքներն ավարտվեն, Սիլոամյան կնքավազանը կներառվի որպես լրացուցիչ օբյեկտ զբոսաշրջային երթուղում, որը սկսվում է Դավթի քաղաքից մինչեւ Լացի պատ, գրում է Planet Today-ը։