«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը: Նրանք արդեն հույսները կտրել են, որ երբևէ կստանան աշխատավարձ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ի թղթակիցը զրուցել է ընկերության ֆինանսական գծով պատասխանատուի հետ:
Ի վերջո, ընկերության աշխատակիցներն աշխատավարձ ստանալո՞ւ են, թե՞ ոչ: «Բնականաբար: Իհարկե ստանալու են: Ուղղակի ես կարող եմ ասել, որ դա ժամանակի հարց է: Գիտեք, դժվարություններ կան, դա է խնդիրը: Միանգամից անհնար է վճարումներ կատարել»,-նշել է նա:
Առավել մանրամասն`«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։