Էլվիս Փրեսլիի մահվան պատճառը կարող է լինել ժառանգական հիվանդությունը, այլ ոչ թմրանյութերի մեծ քանակության չարաշահումը
Էլվիս Փրեսլիի մահվան պատճառը կարող է լինել ժառանգական հիվանդությունը, այլ ոչ թմրանյութերի մեծ քանակության չարաշահումը:Այս եզրակացության են եկել մի խումբ գիտնականներ՝ Մարկ Էվանսի գլխավորությամբ:
Գիտնականները վերլուծել են, որ երաժիշտը մանկուց տառապել է ժառանգական մի շարք հիվանդություններով՝ գլխացավ,գիրություն, գլուկոմային և հիպերտոնիկ հիվանդություններ:Ըստ գիտնականների, հիպերտոնիկ հիվանդությունը ի հայտ է գալլիս տղամարդկանց մոտ՝ 20-ից 40 տարեկան հասակում:
Երկար տարիներ բժիշկներն ու փորձագետները կարծում էին, որ Փրեսլին մահացել է թմրանյութերի մեծ չափաբաժին օգտագործելու հետևանքով:Այսօր գիտնականները բարձրացրել են նրա մահվան պատճառ դարձած մեկ այլ պատճառ,այն է՝ ժառանգական հիվանդությունը:
Գիտնականները ոչ միայն Փրեսլիի մահվան հանգամանքներն են պարզում, այլ նաև Չարլզ Դարվինի,Նապոլեոն Բոնապարտի, Ջոն Քենեդիի,Մարլոն Բրանդոյի,Մերլին Մոնրոյի:Գիտնականները իրենց կարծիքները կիսելու են հանդիսատեսի հետ մի վավարեագրական ֆիլմաշարով, որը կհեռարձակվի այսօր: