Երևան, 28.Ապրիլ.2024, 00:00 |
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղա... «Որդիների Կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանու... Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա...

Բնագիտական ոլորտում ուսանողների պակասն ուղղակի աղետ է․ գիտնական

Հայաստանում մոտ 50 գիտական խումբ դրամաշնորհ է ստացել Գիտության կոմիտեի առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակում։ Սա մեր երկրում առաջին հնգամյա մրցութային գիտական ծրագիրն է` բավարար ֆինանսավորումով ու, միաժամանակ, մասնակիցներին ներկայացվող խիստ պահանջներով։ Ծրագրի հիմնական նպատակն է լավ հետագծով ավագ սերնդի գիտնականների աջակցությունը, ինչպես նաև ավագ սերնդից կրտսերին գիտելիքի փոխանցման ապահովումը։ Այդ նպատակներին հասնելու համար ծրագրի պահանջներից մեկը երիտասարդ մասնագետների, ինչպես նաև ասպիրանտների և մագիստրոսների մասնակցությունն է։

Եվ այստեղ խմբերի ղեկավարները լուրջ խնդրի են բախվում։ Վերջին տասը տարում Հայաստանի բուհերի բնագիտական ֆակուլտետների ուսանողների թիվը խիստ նվազել է, ինչպես նաև կտրուկ անկում է ապրել նրանց պատրաստվածության մակարդակը։ Բավական է ասել, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ այս տարի ընդունվել են միջինում 13-14 բալով։ Այդ ֆակուլտետների մագիստրատուրաներում ուսանողները շատ քիչ են։ Մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների լավագույն ուսանողները դեռ սովորելու ընթացքում աշխատանք են գտնում ՏՏ ընկերություններում, այնպես որ, դեպի գիտություն հոսքը ուղղակի կտրվել է։

Այդ խմբերից մեկի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Նյութական ալիքների ֆիզիկայի» լաբորատորիայի վարիչ Արթուր Իշխանյանի խոսքով, իր խմբում կադրային ապահովման հարցում արտաքնապես կարծես թե խնդիրներ չկան։ Խմբում ընդգրկված են 4 երիտասարդ գիտնական, և 2 ասպիրանտ, բայց կան խորքային, համակարգային խնդիրներ։ Երիտասարդ գիտնականներից երկուսն իրենց սեփական ՏՏ ընկերությունն ունեն, ֆինանսապես լավ ապահովված են, և գիտությանը շատ քիչ ժամանակ են տրամադրում։ Շատ ընդունակ, տաղանդավոր երիտասարդներ են, բայց իրենց ապագան գիտության հետ չեն կապում։ Երկու ասպիրանտների պատրաստվածությունը համեմատաբար թույլ է, և նրանց անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար դեռ մի քանի տարի կպահանջվի։ Հաջորդ տարվանից նախագծում կարող է ներգրավվել նաև մագիստրատուրայի երկու ուսանող, իսկ ֆիզիկայի ֆակուլտետում մագիստրատուրայի ուսանողները շատ քիչ են։

«Անցողիկ բալով, այսինքն, ստանալով 7.5 բալ 20-ից, ընդունվել ֆիզիկայի ֆակուլտետ՝ ուղղակի աղետ է։ Կտրուկ անկումը սկսվեց մոտավորապես 2010 թվականից։ Մինչ այդ, օրինակ, ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվում էին շատ ուսանողներ ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցներից, մի մասը՝ միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ, և նրանք, որպես կանոն, շարունակում էին ուսումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։ Այդ անկման հարցում վատ դեր խաղացին գիտության թերֆինանսավորումը և ոչ գրավիչ լինելը, ինչպես նաև արագ աճող ՏՏ ոլորտը և «Լույս» հիմնադրամը։ Այդ հիմնադրամի շնորհիվ լավ ուսանողները գնացին սովորելու արտերկիր։ Մի քանի գործոնի արդյունքում մենք ունեցանք շատ վատ արդյունք, - ասաց նա և շարունակեց, - Հաջորդ տարի պետք է երկու մագիստրոս ընդունեմ, անհրաժեշտ գումարը կա, իսկ ո՞ւր են մագիստրոսները։ Եթե ֆիզիկայից մոտ 20 դրամաշնորհ կա այս ծրագրով, այսինքն, մոտ 40 մագիստրոսի տեղ կա, իսկ գումարային բոլոր մագիստրոսները, դիցուք, 25-ն են, ապա ինչպե՞ս նրանց տեղավորել բոլոր նախագծերում։ Ֆիզիկական հետազոտությունների մեր ինստիտուտը 4 դրամաշնորհ ունի այս ծրագրով, ու բոլորն ինձ նման փնտրտուքի մեջ են՝ գումարը կա, իսկ մագիստրոսները՝ ոչ»։

Ակադեմիկոս քարտուղարն առաջարկում է մի շարք անհապաղ քայլեր ձեռնարկել։ Օրինակ, լավ առաջադիմությամբ ուսանողների համար բավարար կրթաթոշակ սահմանել (այսօր այն անընդունելի ցածր է՝ 6 հազար դրամ)։ Հնարավոր է նաև բանակից տարկետման վերականգնումը։

«Մենք պատերազմական, արտակարգ իրավիճակում ենք, ու մեր քայլերը պետք է լինեն արտակարգ։ Ես դեռ պատերազմի ժամանակ առաջարկել եմ, որ բոլոր բուհերի բոլոր ֆակուլտետների բնագիտական առարկաներից բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին, անգամ տարվա կեսից, առաջարկել տեղափոխվել ֆիզիկայի կամ մաթեմատիկայի ֆակուլտետներ, բարձր՝ 100 000 դրամ կրթաթոշակով», - ասաց նա։

Արթուր Իշխանյանը կարծում է, որ այդ միջոցները շատ ուսանողների կգրավեն, և նրանց հետ կարելի կլինի աշխատել հատուկ ծրագրերով՝ բաց թողած գիտելիքը լրացնելու և գիտության գրավչությունը ցույց տալու համար։

«Ցանկացած հարց պետք է պրոեկտել գլոբալ հարցերից։ Գլոբալ հարցն այն է, որ հնարավոր չէ արհեստականորեն ստեղծել ներհոսք առանց հեռանկարի։ Առաջին խնդիրը հեռանկար ապահովելն է։ Գիտության ոլորտում այս տարվանից ֆինանսավորման կտրուկ ավելացումը՝ այդ հեռանկարի ստեղծումն է։ Այսինքն, մինչև թունելի ծայրում լույս ցույց չտաս, չես կարող խոսել թունելում ռելսերի վերականգման մասին։ Մինչ այս տարի գլոբալ հարցը ֆինանսավորումն էր։ Որից հետո, օրինակ, որոշ ասպիրանտներ սկսեցին ստանալ 300 000-400 000 դրամ աշխատավարձ, այն դեպքում, երբ նախորդ տարիներին իրենց 50 000-ից ավելի չէինք կարողանում վճարել։ Հիմա մագիստրատուրա կարող ես կանչել ուսանողին, ասելով, տես՝ ասպիրանտը սա է։ Այդ «տեսը» պիտի ցույց տայինք։ Ուզում եմ ասել, այս հարցը հնարավոր չէր ավելի շուտ բարձրացնել, մինչև ֆինանսավորման հարցը չլուծվեր։ Հիմա ժամանակն է սկսել արշավ դեպի մագիստրատուրա», - պարզաբանեց նա։

Նրա խոսքով, մեր երկրի համար գլոբալ խնդիրն այն է, թե ինչ պետք է փոխել մեր վարքագծում, որպեսզի հաջորդ ուժգին հարվածին, որն անխուսափելի է այս տարածաշրջանում, դիմակայենք նվազագույն կորուստներով։ Ստանդարտ պնդումը, թե փոփոխությունները պետք է սկսել մանկապարտեզից, գիտնականը սխալ և վնասակար է համարում։

«Հարցը, թե որտեղից սկսել փոփոխությունները, քննարկվել է, օրինակ, «Գիտուժ» նախաձեռնության ստեղծման ժամանակ, 2019 թվականի հուլիսին։ Ի վերջո որոշումը հետևյալն էր․ մանկապարտեզից սկսելու դեպքում մենք ոչինչ չենք հասցնի անել։ Մենք պետք է կարողանանք ուժեղացնել ու պահել այսօր գոյություն ունեցող ինչ-որ կետեր՝ դիմադրողականության կետերը։ Եթե մենք մանկապարտեզի վրա կենտրոնանանք, մեր գիտնականների ավագ սերունդը, որի միջին տարիքն այսօր շատ բարձր է, ուղղակի չի լինի։ Հետևաբար, հենց այս պահին հենց նրանց է պետք տալ ասպիրանտներ, մագիստրոսներ։ Մեր պարագայում շարժումը պետք է լինի վերևից ներքև, որովհետև մենք ժամանակ չունենք։ Դրանով որոշակի դիմադրության կենտրոններ կստեղծվեն։ Զուգահեռաբար, իհարկե, պետք չէ աչքաթող անել մանկապարտեզը, բայց պետք է գիտակցել, որ առաջնայինն այն մյուս քայլերն են», - ասաց նա։

Արթուր Իշխանյանը պարզաբանեց, որ այս ռազմավարության լավն այն է, որ առաջին քայլերը հեշտ են։ Օրինակ, այս 50 դրամաշնորհը տալը շատ հեշտ է․ մրցույթ հայտարարեցիր, արդյունքներն ամփոփեցիր, գումարը տվեցիր՝ գործն արված է։ Ասպիրանտների ու մագիստրոսների հարցը ևս համեմատաբար հեշտ է լուծվում։ Մի երկու օրենսդրական փոփոխություն է պետք, և կրթաթոշակ վճարելու համար ոչ շատ մեծ գումար՝ տարեկան մոտ 500 մլն դրամ։ Հանրապետության 1000-ից ավել դպրոցներում այդպիսի գումարով, ըստ նրա, փոփոխություն չես կարող անել, դրա համար մի քանի անգամ ավել ներդրումներ կպահանջվի։

«Վերևից ներքև գնալու դեպքում դու փոքր ներդրումներով ես շարժվում, կամաց կամաց ես ավելացնում ներդրումները։ Եթե ներքևից սկսես, այդ ծանրաձողը հնարավոր է չկարողանաս բարձրացնել, - ասաց նա, հավելելով, որ 21-րդ դարում դիմադրողականության աճը՝ գիտության ու տեխնոլոգիաների զարգացումն է, ու պետք է փորձել դա անել։ «Սա ավելի կարևոր է, քան բոլոր քաղաքական խաղերը», - եզրափակեց նա։

դիտվել է 126 անգամ
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղա... «Որդիների Կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանու... Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan