Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եզրափակեց իր ելույթները Լիբանանում
Մարտի 23-ին դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ լիբանանյան Էմիլ Բուստանի համերգասրահում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում:
Այս համերգով Երիտասարդականը եզրափակեց իր ելույթները Լիբանանում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երիտասարդականին հաջողվեց գերել հանդիսատեսին և արժանանալ լեփ-լեցուն դահլիճների հոտնկայս ծափահարություններին՝ լսարանին ներկայացնելով դասական երաժշտության լավագույն օրինակներ և համագործակցելով այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Անտոնիո Մենեսեսը (թավջութակ), Ջանլուկա Մարչիանոն (դիրիժոր), Ռուքսանդրա Դոնոսեն (մեցցո սոպրանո), Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (բանդոնեոն) և շատ ուրիշներ: