Իրանը շարունակում է հետևել իր գործունեության սահմանափակումներին
Համաձայն նախորդ տարի ձեռք բերված համաձայնագրի, Իրանը շարունակում է հետևել իր գործունեության սահմանափակումներին, որոնք կապված են միջուկային զենքի ստեղծման և կիրառման հետ:
Այս ամենի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ԱԷՄԳ-ն՝ իր ամենամյա զեկույցի շրջանակներում: ԱԷՄԳ – ն հաստատել է, որ Իրանը հրաժարվել է մինչև 20 տոկոս ուրանի հարստացումից, սկսել է և դեռ շարունակելու է արդեն հարստացված հումքի մակարդակի իջեցման շուրջ իրականացվող աշխատանքները:
Itar Tass-ի հաղորդմամբ, նույն փաստաթղթում նաև նշված է եղել, որ Իրանն ապահովում է ամենօրյա հասանելիությունը Ֆորդուի և Նատանզեուի հարստացման ձեռնարկություններում: