Էշթոն Քաթչերը գլխավորել է Լինդսեյ Լոհանի սիրային հաղթանակների ցուցակը
Նախորդ շաբաթ ամերիկյան ամսագրերից մեկը հրապարակել է 36 տղամարդկանց ցուցակ, որոնց հետ դերասանուհի և երգչուհի Լինդսեյ Լոհանը սիրավեպ է ունեցել: Հոդվածում շեշտվում էր, որ աստղը հունվարի երեսունին իր ընկերուհիներին մոտ հաշվել էր բոլոր տղամարդկանց և գրել թղթի վրա: Հեռանալիս դերասանուհին աղբն է գցել թուղթը: Սակայն ոչ այնքան բարոյական աշխատակիցը որոշել է Լոհանի ցուցակը փոխանցել է ամսագրին:
«Նրանք ծիծաղում էին և բամբասում շոու բիզնեսի մարդկանցից: Նա փորձում էր տպավորել իր ընկերներին և ցուցակը կազմելով, նետեց այն մի կողմ: Այնտեղ կան շատ հայտնի մարդկանց անուններ, որոնցից շատերը միայնակ չեն: Այնպես որ ցուցակի հրապարակայնացումը կարող է բաժանել շատ հայտնի հոլիվուդյան զույգեր»:
Լոհանի սիրո ցուցակում են հայտնվել Խոակին Ֆենիկսը, Ջասթին Թիմբերլեյքը, Զակ Էֆրոնը Ջեյմս Ֆրանկոն, Մակս Ջորջը, Քոլին Ֆարելը, և այլք:
Հետաքրքիր է, որ ցուցակի շատ անուններ գաղտնի են պահվում ՝ օրինականությունը պահպանելու համար:
Երեկ ամսագիրը նոր անուններ է բացահայտել ցուցակից, որը գլխավորել է Միլա Կունիսի փեսացուն՝ Էշթոն Քաթչերը: Բացի այդ, նա «հաղթել է» Օռլանդո Բլումին, Ռայան Ֆիլիպին, Բենիսիո դել Տորոյին