Քիմ Քարդաշյանը կերպարանափոխվել է
Քիմ Քարդաշյանը այնպես է կերպարանափոխվել, որ մտերիմներն ու երկրպագուները դժվարությամբ են ճանաչել դերասանուհուն: Ինչո՞ւ է Քիմը կեղծամ, ակնոց կրել, նման գրիմ արել, երկրպագուներին անհայտ էր:
Նա որոշել է մասնակցել ամերիկյան հայտնի շոուի: Որպեսզի լիովին մտնի կերպարի մեջ, Քիմը նույնիսկ առոգանությունն է փոխել: Իսկ իմանալու համար երկրպագուների կարծիքն իր մասին, քասթինգ է կազմակերպել իր օգնականի պաշտոնի համար:
Քարդաշյանը տարբեր հարցեր է տվել, որպեսզի հասկանա՝ ինչ կարծիք ունեն իրենց մասին:
Հարկ է նշել, որ նույնիսկ նրա հարազատ քույրը՝ Խլոեն, չի ճանաչել սեփական քրոջը:
Շոուի վերջում դերասանուհին հանել է կողծամն ու իր իրական կերպարով ներկայացել երկրպագուներին, գրում է wday.ru-ն: