Ղրիմի Գերագույն Ռադայի պաշտոնական կայքը հայտնվել է հաքերների հարձակման կիզակետում
Ղրիմի Գերագույն Ռադայի պաշտոնական կայքը ևս ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ИТАР-ТАСС-ին: Այս մասին համապատասխան հայտարարություն էր արել Ղրիմի Հասարակայնության և կապերի վարչության պետ Դմիտրի Պոլոնսկին:
Նրա խոսքով` օգտագործվել է DDoS հարձակման համակարգը: Ներկա պահին տարվում են կայքը վերականգնելու համապատսխան աշխատանքներ:
Ըստ որոշ կարծիքների` այսպսիսի հարձակուները կապված են Ղրիմում անցկացվելիք ռեֆերենդումի հետ: Հիշեցնենք, որ հաքերային հարձակման էր ենթարկվել նաև ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի պաշտոնական կայքը: