Արտասահմանյան ԶԼՄ-ը գտել են Մայքլ Ջեքսոնի որդուն (տեսանյութ և լուսանկար)
LifeStyleԱրտասահմանյան ԶԼՄ-ները սենսացիոն նորություն են հրապարակել: Վերջիներս նշել են, որ գտել են երգիչ Մայքլ Չեքսոնի բիոլոգիական որդուն: Մայքլ Ջեքսոնի որդին, ըստ ԶԼՄ-ների, հանդիսանում է 31-ամյա Բրենդոն Հովանդը: Համաձայն` FilmOn.com-ի՝ տղան ԴՆԹ-ի թեսթ է հանձնել, որի համաձայն 99,9% -ով համապատասխանել է երգչին: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Հաղորդվում է նաև, որ տղայի մայրը հանդիսանում է երգչուհի Միկի Հովարդը, ում համար որպես պրոդյուսեր հանդիսացել է Մայքլ Ջեքսոնը: Անցկացվել է լրագրողական հետաքննություն, որի արդյունքում The Daily Mail-ը ենթադրել է, որ վերջինս հանդիսանում է ոչ թե Ջեքսոնի, այլ երգիչ Օգի Ջոնսոնի որդին: Նա ևս մեկնաբանել է այս նորությունները և ասել, որ ինքը համոզված է, որ դա իր երեխան է:
New York Daily News-ը նաև հանդես է եկել հայտարարությամբ, որ շատ հնարավոր է, 31-ամյա տղան լինի ոչ թե Ջեքսոնի որդին, այլ եղբայրը:
31-ամյա Բրենդոնն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է, որ ինքը ոչ մի մեկնաբանություն չի տվել Ջեքսոնի մասին: Բացի այդ նրա խոսքով` ինքը չի հավակնում, որ իրեն համարեն Ջեքսոնի որդին: