Ավտովթար՝ Լոռու մարզում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota RAV4 և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով ուղևոր է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել Toyota-ի վարորդն ու ուղևորը։