Ջոլին խոստովանել է, որ իր հարազատների ջերմությունն իրեն օգնում է հաղթահարել ցանկացած դժվարություն
Ինչպես հայտնի է, հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին վիրահատվել էր` քաղցկեղ ունենալու պատճառով: Վերջինս անկեղծացել է իր վիրահատության մասին և նշել.
«Ես մշտապես հանդիպում եմ այնպիսի կանանց, ովքեր քննարկում են իրենց առողջությունը: Ես խոսում եմ նաև տղամարդկանց հետ, ովքեր անհանգստանում են իրենց կանանց առողջությամբ: Ես այդպիսով մոտ եմ ինձ զգում այն մարդկանց, ովքեր բախվում են այդպիսի խնդիրների հետ: Առջևում ես ունեմ ևս մեկ վիրահատություն, որի մասին չեմ խոսել»:
Ջոլին նշել է, որ իրեն օգնում է նաև մարդկանց ջերմությունն ու վերաբերմունքը, ովքեր շրջապատում են իրեն: Դա դերասանուհու համար կարևոր է: Ջոլին խոստովանել է, որ իր հարազատների ջերմությունն իրեն օգնում է հաղփահարել ցանկացած դժվարություն: