Թող Պուտինը չփորձի միջազգային հանրության համբերությունը. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կլինի սխալ, եթե նա փորձի միջազգային հանրությանը համբերությունը Ռուսաստանի նկատմամբ՝ ընտրելով ռազմական ճանապարահ: Այս մաին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ հույս ունի, որ Պուտինը կընտրի իրեն առաջարկված ընտրությունը, այն է՝ հրաժարվել ռազմական գործողություններ կատարել Ուկրաինայում:
Բացի այդ նա քննադատել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ռոբերտ Սերիի այցը, որը, ըստ նրա, ավելի շատ խանգարում է, քան օգնում, Ղրիմին:
Փաուերն ասել է, որ չի զարմացել՝ լսելով, որ Սերիի վրա հարձակվել են. «Դա սպասելի էր. Ղրիմը ռուսամետ է և օտարների չի ընդունում»,- ասել է դեսպանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ հատուկ բանագնացին սպառնացել են անհայտ զինված անձինք, լուրեր էին պտտվում, որ նրան նույնիսկ պատանդ են վերցրել: