ՄԱԿ հատուկ բանագնացին սպառնացել են անհայտ զինված անձինք
Ուկրաինա ԱԳՆ-ից հաղորդել են, որ ՄԱԿ-ի պետքարտուղարի հատուկ բանագնացին՝ Ռոբերտ Սերիին, ով եկել էր հատուկ առաքելությամբ Ղրիմ, առևանգել են անհայտ զինված անձինք: Ավելի ուշ լրագրողները հերքեցին այս լուրը: Պարզվեց, որ դա ոչ թե զավթում է եղել, այլ սպառնանք՝ ստիպողաբար լքել Ղրիմը:
«Ռոբերտ Սերին հենց նոր հայտնեց, որ իր մեքենայի ելքը փակել էին անհայտ զինված մարդիկ՝ համազգեստով, ովքեր ասել էին, որ հրաման ունեն նրան ուղեկցել օդանավակայան: Սերին հրաժարվել էր գնալ, և հիմա նրան զավթել են, որպես պատանդ են, փաստորեն, պահում»,- հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին ԱԳՆ ինֆորմացիոն քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Դրա հետ մեկտեղ Reuters-ը, հղում կատարելով ՄԱԿ այլ բանագնացի՝ Յան Էլիասսոնի խոսքերին, պնդում է, որ Սերին չի եղել առևանգված կամ պատանդ վերցված, բայց սպառնանքներ նրա հասցեին իրոք եղել են: «Նա չի եղել առևանգված,- ցիտում է Reuters-ը Էլիասսոնին.- Դա պարզապես եղել է տհաճ միջադեպ, Սերին բռնվել էր օդանավաակայանից գալու ճանապարհին, բայց շատ շուտով կապը նրա հետ վերականգնվել է»:
ITV News-ի եվրոպական բյուրոյի ղեկավար Ջեյմս Մեյթսը ևս իր Թվիթերյան էջում գրել է, որ Սերիին ոչ ոք չի առևանգել, բայց նրան պահում էին սրճարանում, որտեղ նրա հետ էր գտնվում նաև ITV-ի նկարահանող խումբը: Փողոցում՝ սրճարանի շուրջը, կանգնած էին մի քանի զինված մարդիկ: Մեյթսի խոսքերով՝ նրանցից ոմանց հագուստին կապված են եղել աշխարհագրական ժապավեններ:
Որոշ ժամանակ անց, ինչպես նշել է Մեյթսը, բանագնացը կարողացել է լքել սրճարանը և փոձել է հեռանալ իր ավտոմեքենայով, մոտ կես ժամ դա նրան չի հաջողվել, քանզի այդ մարդիկ փակում էին նրա ճանապարհը՝ բղավելով՝ Պուտին, Ռուսատան, Ղրիմ: Սակայն Սերին մեքենան դժվարությամբ դուրս է բերել այդ փակուղուց և ուղևորվել օդանավակայան: Այսպիսով տհաճ միջադեպը ավարտվել է:
Ավելի վաղ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղեկացվել էր, որ մարտի 5-ի առավոտյան Սերին ժամանել է Ղրիմ: