Իրանը հրաժարվում է քիմիական զենք արտադրելուց
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասանավորապես նշվում է, որ Իրանը հրաժարվում է միջուկային զենքի արտադրությունից: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով Ассошиэйтед Пресс-ին:
Նման հայտարարությամբ նախագահը հանդես է եկել շաբաթ օրը` արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` եթե Իրանը ցանկանար միջուկային զենք արտադրել, ապա իր հետ հեշտ կլիներ քիմիական և բակտերիոլոգիական զենքեր արտադրել:
Բացի այդ՝ իրենց կրոնն արգելում է զենքերի արտադրությունը, քանի որ դա մեղք է համարվում: