Սկանդալային երգչուհի Միլեյ Սայրուսի շոուները բողոքի առիթ են դարձել
Միլեյ Սայրուսի համերգային շրջագայությունը կարող է չկայանալ:
Երգչուհու սկանդալային պահվածքը գուցե նրան ավելի հայտնի դարձրեց, սակայն, նա շատ հեռու է գնացել, և նրա հեղինակությունն այժմ կարող է չար կատակ անել Միլեյի հետ:
Նրա համերգային շրջագայությունը չկայանալու վտանգի տակ է, քանի որ բազմաթիվ բողոքներ են եղել, որ նա շատ բաց տեսարաններով է ներկայանում համերգներին:
Անցյալ շաբաթ Վանկուվերում կայացել է նրա համերգը: Նույն օրը համերգի լուսանկարները հայտնվել են համացանցում և շատերի քննադատությանը արժանացել:
21-ամյա աստղը ո՛չ միայն պարել է իր ամենասիրած պարը, այլև սեքսուալ շոու է ցույց տվել:
ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ ամենից հատկապես անհանգստացած են այն ծնողները, ովքեր նախապես համերգի տոմսեր են ձեռք բերել, սակայն չեն ուզում, որ իրենց երեխաները նման շոուի ականատես դառնան:
Նրանցից շատերը իրենց տոմսերը վաճաառքի են հանել համացանցով, իսկ անհանգստացած հայրերից մեկը դիմել է կազմակերպության ղեկավարությանը՝ ասելով, որ ինքն ու իր ընտանիքը ստիպված էին լքել համերգը, քանի որ երգչուհու ներկայացրած պոռնոգրաֆիկ շոուն կարող էր վնասել իրենց
9-ամյա երեխային:
Ասում են, որ այս ամենից հետո, կազմակերպիչները արտահերթ հանդիպում են ունեցել, որպեսզի քննարկեն առաջացած խնդիրները, գիտակցելով, որ հակառակ դեպքում, համերգները կտապալվեն, գրում է spletnik.ru-ն: