Գուժ Մանուկյանն իրեն լավ է զգում, դա պարզապես ռադիկուլիտի հետքերն էին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը գտնվում է Մարի Իզմիրլյան բժշկական կենտրոնում:
Operativ.am-ի թղթակիցը փորձել էր պարզել բուժկենտրոնի աշխատակիցներից դերասանի որպիսությունը և նրա հոսպիտալացվելու պատճառները, սակայն բուժկենտրոնից պատասխան էր ստացվել, որ իրավասու չեն որևէ բան հայտնելու:
Արտիստի մոտ բարեկամներից խոսքով՝ Գուժ Մանուկյանի վիճակը լավ է, որևէ լուրջ խնդիր չկա: Պարզապես ռադիլուլիտի հետքերն էին գլուխ բարձրացրել
- Իսկ ի՞նչ կանխատեսումներ են տալիս բժիշկները, ե՞րբ դերասանը դուրս կգրվի և կրկին պատրաստ կլինի ուրախացնելու մեզ իր խաղով:
- Դուրս գրելը բժիշկների հետ կապված չէ, այլ հենց իր՝ Գուժի: Ինքն ուզում է մի քիչ հանգստանալ: Հոգնած է:
- Ուզում եք ասել՝ նրա հանճարեղ խաղի սիրահարները վախենալու բան չունե՞ն, և իրենց սիրելի արտիստի հետ ամեն բան կարգի՞ն է:
- Այո՛, ինքն իրեն շատ լավ է զգում, մի քիչ մեջքն է ցավում, դե 78 տարեկան է, փոքր չէ: Բայց վախենալու բան չկա:
Դե ինչ, հուսանք, շատ շուտով կլսենք սիրելի արտիստի՝ բուժկենտրոնից դուրս գրվելու ուրախալի լուրը: Մաղթենք նրան շուտափույթ առողջություն:
Անուշ Կրկյաշարյան