Գուժ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը այս պահին գտնվում է Մարի Իզմիրլյան բժշկական կենտրոնում:
Լուրը հաստատեց Մարի Իզմիրլյան բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույրը, ով մանրամասներ չտրամադրեց առողջական վիճակի մասին՝ նշելով, որ այդ ամենը կարող են հայտնել միայն ընտանիքի անդամները:
Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև Դրամատիկական թատրոնի բեմադրիչ-ռեժիսոր Արմեն Խանդիկայանի հետ, ով հավաստեց լուրերը, որ դերասանը իսկապես գտնվում է հիվանդանոցում, իսկ մանրամասներ դերասանի առողջական վիճակի մասին նա չգիտեր:
Operativ.am-ի անձնակազմը շուտափույտ առողջություն է ցանկանում ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին:
Վիկա Խաչատրյան