Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը 45 տարեկան է
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը փետրվարի 11-ին դարձավ 45 տարեկան: Նա իր ծննդյան արարողությունը նշել է դերասանուհի Կորտին Կոկսի հետ: Spletnik.ru-ն տեղեկացնում է, որ դերասանուհին Լոս-Անջելեսում գտնվող «Soho House» ռեստորանում իր տարեդարձը նշել է՝ Կորտին Կոկսի հետ ընթրելով:
Դերասանուհու փեսացուն՝ Ջասթին Թերը, ներկա չի եղել Ջենիֆերի ծննդյանը: Ըստ տարածված լուրերի, նա գործուղման է մեկնել Նյու-Յորք: