Ադրբեջանական կողմը ինչպես միշտ հերքում է
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայկական սփյուռքը հանդես է եկել առաջարկությամբ, որ Բրիտանական խորհրդարանում անցկացվեն Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ:
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատող Պոլադ Մամեդովը հայտնել է, որ իբրև թե ոչ մի առանձին լսումներ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Լեռնային Ղարավաղի հարցի շուրջ տեղի չեն ունենալու:
«Հայամետ պատգամավոր Սթիվեն Պաունդը պատրաստվում է մեկ հարց ուղղել Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնին: Նա պատրաստվում է հարցնել, թե ինչ իրավիճակում են գտնվում բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ»,-ասել է Պոլադ Մամեդովը: