Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հարցը
Հայկական սփյուռքը հանդես է եկել առաջարկությամբ, որ Բրիտանական խորհրդարանում անցկացվեն Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az:
Պատգամավոր Սթիվեն Պաունդը, ով հանդիսանում է հայերի բարեկամը, առաջարկել է լսումներ անցկացնել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում այն հարցի շուրջ, թե ինչ դիրքորոշում ունի Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մասին:
Նշենք, որ պատգամավոր Սթիվենը ներառված է «սև ցուցակի» մեջ, որը կազմել է Ադրբեջանի ՆԳՆ: Այս ցուցակի մեջ հայտնվում են այն մարդիկ, որոնք մինչ Լեռնային Ղարաբաղ այցելելը պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից: