Ձերբակալել են թուրքական օդանավը գրավել ցանկացող ուկրաինացուն
Փետրվարի 7-ին Խարկովից Ստանբուլ թռչող օդանավը գրավելու փորձ կատարած ուկրաինացուն պաշտոնական մեղադրանք են ներկայացրել և հարցաքննությունից հետո ձերբակալել:Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թուրքիայում անցկացվող քննությանը զուգահեռ նախաքննական ստուգում են սկսել նաև Ուկրաինայի իրավապահ մարմինները:
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 7-ի երեկոյան` թուրքական
Pegasus Airlines ավիաընկերության օդանավում, որտեղ գտնվել էին 110 ուղևոր: Նա սպառնացել էր պայթեցնել օդանավը, եթե օդանավի ուղղությունը չփոխվեր դեպի Սոչի: Ստուգման ժամանակ օդանավում պայթուցիկ սարքեր չէին հայտնաբերվել: