Պայքար իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ
Թուրքիայում ՏԻՄ ընտրություններին մոտենալուն զուգահեռ Գյուլենի համայնքը սկսել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ պայքարով:
Պայքարը սկսվել է բրոշյուրների տարածմամբ: Բրուշյուրի մեջ կոչ է արվում առաջիկա ընտրություններում չքվեարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին և ներկայացվում այդ կուսակցության հասցրած վնասները Թուրքիային։
Թուրքական hurriyet.com - ի փոխանցմամբ, այդ բրոշյուրները բաժանվել են այն վայրերում, որտեղ իշխող կուսակցությունը շատ ձայներ է ստացել։