Թուրքիան փորձում է իր հարաբերությունները բարելավել Հայաստանի հետ
Աբդուլլահ Գյուլը՝ Թուրքիայի նախգահը, թուրք դեսպանների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, որտեղ դեսպաններից պահանջել է նախապատրաստական աշխատանքներ տանել, որպեսզի համաշխարհային հանրության մոտ կրկին «անմեղ գառ» դուրս գան: Այս մասին հաղորդում է թուրքական gocmenizm.com կայքը:
Նա նշել է, որ մինչ ապրիլի 24 - ը, Թուրքիան պետք է համաշխարհային հարթակում հանդես գա որպես տնտեսապես կայուն, փայլուն ու բարի համբավ ունեցող երկիր, որը բարեկամությանը կարևորություն տվող երկիր է: Այս ամենով Գյուլը նաև նպատակ ունի Եվրամիությանն անդամակցելու հարցն արագացնել և պլյուսներ ունենալ այդ առումով: Գյուլի ռազմավարության մեջ է մտնում նաև այն, որ Թուրքիան պետք է փորձի
Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելով, նրանց նպատակն է թաքցնել իր մերձավորարևելյան քաղաքականության բացթողումները, ինչպես նաև փակել պատմության չստացված էջը:
Սակայն, եթե հաշվի առնենք, որ Ցեղասպանությունը ճանաչած երկրները Թուրքիայի հետ չեն խզել իրենց դիվանագիտական կապերը, ապա ստացվում է, որ Թուրքիան Ցեղասպանության ճանաչումից ամենևին էլ չի տուժել: Բայց, Թուրքիան առավել մաքուր հանդես գալու համար փորձում է խուսանավել նման ինտրիգներից և ոչ հաճելի թեմաներից: