Նիդեռլանդները նախատեսում է կրկնակի ավելացնել բանակի զինծառայողների թիվը

Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը նախատեսում է մինչև 200 հազար մարդ ավելացնել պաշտպանության ոլորտում զինծառայողների թիվը՝ կրկնապատկելով նախկինում հայտարարված նպատակները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը հաստատել են երկու արհմիություններ` աշխատողների և գործատուների հետ խորհրդակցություններից հետո։
NOS հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ներկայումս պաշտպանության համակարգում ներգրավված է շուրջ 75 հազար մարդ, այդ թվում՝ պրոֆեսիոնալ զինվորականներ, քաղաքացիական անձնակազմ և մոտ 8000 պահեստազորային։ Մեծածավալ համալրման այս ծրագրի շրջանակում Նիդերլանդները դիտարկում է շվեդական մոդելը՝ նորակոչիկների նախնական գնահատման գործընթացը կազմակերպելու նպատակով։
Շվեդիայում նման գնահատման գործընթացին մասնակցում է տարեկան շուրջ 110 հազար 17-ամյա երիտասարդ։ Նրանք լրացնում են հմտությունների վերաբերյալ մանրամասն հարցաթերթիկներ, որոնք հետագայում վերլուծվում են երկրի պաշտպանության նախարարությունում։ Դրանցից շուրջ 30 հազարը հրավիրվում են թեստավորման, և մոտ 8500-ը ընտրվում են ծառայության համար։