Տեղի են ունենում ծառայողական քննություններ. նախարարը՝ թոքաբորբի հետևանքով մահացած զինծառայողի մասին

Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով բանակում թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան դեպքին։
Հարցին՝ ինչո՞ւ զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չեն զբաղվել՝ նախարարն ասաց, թե դա իր գործառույթը չէ։
Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին ՊՆ-ն հաղորդեց հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպքի մասին։
ՊՆ-ից տեղեկացրել էին, որ, ըստ բժշկական նախնական գնահատականի, հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերն արդյունք չեն տվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինծառայող Արտակ Վարդանյանը մահացել էր թոքաբորբի հետևանքով։