Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբ

Մարտի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: