Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. աշխարհի գավաթ (տեսանյութ)

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է եզրափակիչ փուլ։
Այս մասին հայտնում է Մարմնամարզության ֆեդերացիան։
Աշխարհի գավաթի առաջին փուլը փետրվարին անցկացվել է Գերմանիայում։ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը ոսկե մեդալներ էին նվաճել։
Մեր թիմը չի մասնակցել աշխարհի գավաթի երկրորդ փուլին, որն անցկացվել է Բաքվում: