Այսօր բովանդակալից հանդիպում եմ ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ. Արմեն Գրիգորյան

Այսօր հետաքրքիր և բովանդակալից հանդիպում եմ ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Այդ մասին ասված է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի Ֆեյսբուքի էջում:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման: