Խոշոր հրդեհ՝ հայտնի տեխսպասարկման կետերից մեկում. վիրավnրներ կան

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում՝ Խորենացի 112 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, 8-րդ և 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 2-ական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոտեխսպասարկման կետում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել են «Այրվածքաբության ազգային կենտրոն»։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայով և բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը անրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։
Հրշեջները մարել են կրակը, որտեղ հայտնաբերվել է ամբողջությամբ մոխրացած «Lexus» մակնիշի ավտոմեքենա, մոխրացել է նաև ողջ գույքը: Ոստիկանությունում պարզում են ավտոտեխսպասարկման կետի սեփականատիրոջ, վիրավորների և մոխրակույտի վերածված «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։