Երևանը միանում է «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական շարժմանը

«Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 22-ին՝ ժամը 20:30-21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու գործում։