Ռազմարդյունաբերության բյուջեով ՊՆ կողմից արվող պետական պատվերները եռամյա պայմանագրերով հասել են 171 միլիարդ դրամի. ԲՏԱ նախարար

Ռազմարդյունաբերության բյուջեն շատ մեծ հասկացություն է: Առյուծի բաժինը ՊՆ-ի կողմից ոլորտին արվող պետական պատվերներն են, որոնք եռամյա պայմանագրերով արդեն իսկ հասել են 171 միլիարդ դրամի: Այդ մասին լրագրողներին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Իսկ ինչ վերաբերում է գիտահետազոտական և փորձարարական մշակումների աշխատանքներին, որը ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության զարգացման համար գործիքներից մեկն է, ճշգրտված բյուջեի 89 տոկոս կատարողական կա, իսկ պլանավորված բյուջեի՝ 25 տոկոս կատարողական: Այս իմաստով առաջիկայում, երբ բյուջեի կատարողականը ներկայացնենք, ավելի մանրամասն հանդես կգանք դրա պատճառների և լուծումների մասին»,- նշեց նա: