Երևանում բախվել են BMW-ն ու «Մերսեդես»-ը. վերջինն էլ հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել գազոնի վրա

Մարտի 21-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Մ.-ի վարած «Մերսեդես E350» մակնիշի և Գեղարքունիքի մարիզ բնակիչ 29-ամյա Զավեն Ա.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան:
«Մերսեդես»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել կանաչ գազոնում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ: