Ե՞րբ է սպասվում ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 24-27-ն ընկած ժամանակահատվածում, որը մոտ է բազմամյա միջին ժամկետին։
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։