Երևանում «BMW»-ն բախվել է թունելի պատին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում 36-ամյա Սուրեն Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացու թունել ընթանալիս բախվել է պատին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: