Ինչո՞վ են տարբերվում Վարդանիկն ու ՔՊ-ն. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը որդեգրել է ՔՊ-ի ոճը: Հիմա էլ նա է «շքախմբով» շարժվում հայրաքաղաքով մեկ:
Ընդ որում՝ նկատելի է, որ նրան ուղեկցում են տեղի քոչարյանականները եւ նաեւ մարդիկ, որոնք որեւէ աղերս չունեն Գյումրիի հետ:
Տեղի մեր աղբյուրներն ուշագրավ մանրամասներ հայտնեցին Մուշավանում քաղաքացիների հետ վերջինիս հանդիպման մասին:
Ասում են, թե ներկաների ընդամենը 20 տոկոսն էին տեղացիներ, մնացածը՝ «բերովի» մարդիկ են, որոնք գործուղվել են Ղուկասյանի համար մարդաքանակ ապահովելու համար:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: