Լոռու մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Նիգավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։