100 նոր հաստիք ՔԿԾ-ում. կալանավորվածների և դատապարտյալների ուղեկցումների կազմակերպման նպատակով հայտարարվում է մրցույթ

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը համալրում է ուղեկցումների և պահպանության ապահովման բաժինները 100 նոր հաստիքով՝ կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցումները կազմակերպելու նպատակով։
«Հաստիքների համալրման մրցույթին կարող են դիմել հայերենին տիրապետող, մինչև 30 տարեկան բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):
Մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, պետական պահպանության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին և ներկա ծառայողները։
Հաշվարկային աշխատավարձը՝ սկսած 318․000 ՀՀ դրամից։
Գրանցման և մրցույթին մասնակցելու համար հարկարվոր է ինքնակենսագրականն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Մանրամասների համար կարող եք զանգել 060 37-37-55 հեռախոսահամարին, հասցե՝ Արշակունյաց 63»,- ասված է արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։