ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Ասատուր Վարդանյանին, ով համակարգելու է ընդերքի ոլորտը, շնորհավորել է Վարդանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։
Վարդանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ իր փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է ի նպաստ ոլորտի զարգացման։
Գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին, նախարարության անելիքներին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։