Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է

Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է։