Հայաստանը պատասխանել է ամերիկյան ռազմական տեխնիկայի տեղափոխման վերաբերյալ ՌԴ-ի հարցմանը․ Զախարովա

Մոսկվան Երևանից տեղեկատվություն է խնդրել Պենտագոնի ռազմական տեխնիկան Հայաստան տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ: Ի պատասխան Հայաստանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ից Հանրապետություն ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական հարցումներ չեն ստացվել: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բայց եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա դա ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում», — հավելել է նա:
Զախարովայի խոսքով՝ դա կարող է փորձ լինել տարածաշրջան բերել առճակատման սխեմաներ, որոնք մշակվել են հավաքական Արևմուտքի կողմից։