Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը եզրափակչում է. Աշխարհի գավաթ

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում մարմնամազրզիկ Վահագն Դավթյանը դուրս է եկել օղակների վարժության եզրափակիչ։
Դավթյանը վաստակել է 14․000 միավոր։ Այս մասին տեղեկացնում է Մարմնամարզության ֆեդերացիան։
Աշխարհի գավաթի առաջին փուլը փետրվարին անցկացվել է Գերմանիայում։ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն ոսկե մեդալներ էին նվաճել։
Մեր թիմը չի մասնակցել աշխարհի գավաթի երկրորդ փուլին, որն անցկացվել է Բաքվում: